«Դասալիք» պատգամավորներին կպատժեն․«Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել ՔՊ այն 11 պատգամավորներին, որոնք նախօրեին չեն մասնակցել Հռոմի ստատուտի քվեարկությանը: Թե ինչ պատժի մասին է խոսքը, մեր աղբյուրները չգիտեն՝ վստահեցում են, որ Փաշինյանը դրա բոլոր ձեւերին լավ է տիրապետում։ Բանն այն է, որ խորհրդարանական աշխատանքները սկսելուց մեկ օր առաջ ՔՊ ֆրակցիայի նիստում հատուկ հրահանգվել է, որ Հռոմի ստատուտը վավերացնելը քաղաքական որոշում է, եւ այն պետք է անեն մեկ մարդու պես: Անգամ քննարկում է ծավալվել, որ հնարավոր է՝ որոշ պատգամավորներ այդ օրը «հիվանդանան» եւ նիստին չգան, սակայն եկել են մոտավորապես հետեւյալ «իտոգին», որ եթե մահամերձ չեն, ապա պարտավոր են ներկայանալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք տեղեկացանք, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը քվեարկությունից հետո հերթով բացատրություններ է պահանջել, ՔՊ-ականների բնորոշմամբ՝ «դասալիք» պատգամավորներից: Թե ով ինչու չի եկել քվեարկության, բոլոր արդարացումները զեկուցվել են Նիկոլ Փաշինյանին, ով էլ առաջիկայում կորոշի՝ ում ինչպես պատժել։ ՔՊ-ում հատկապես տրամադրված են ճամբարափոխ Սերգեյ Բագրատյանի եւ Շիրակ Թորոսյանի դեմ, երեկվանից հումորներ են անում, թե ճամբարափոխները, հավանաբար, իշխանափոխության հոտ են առել` այլեւս չեն կատարում հրահանգները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 05․ 10․ 23 թ համարում։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով