ՃՏՊ Ափնագյուղ գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Հոկտեմբերի 10-ին, ժամը 14։23-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ափնագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ափնագյուղ գյուղի մոտակայքում բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Տ. Բ., ծնված 1996 թ․) և «Opel Zafira» (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Գ. Հ.-ն (ծնված 1968 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են բժշկական կենտրոն, իսկ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Գ.-ն (ծնված 1970 թ.) դուրս է բերվել ավտոմեքենայից։
Փրկարարներն Ա․ Գ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով