Ցավն այն է, որ Հայաստանը կանգնեցնելու են կատարված փաստի առաջ.Արա Պողոսյան

 

Քաղաքագետ Արա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Այսօր Իլհամ Ալիևը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջին հայացքից սա թվում է սովորական աշխատանքային գործընթաց, սակայն հաշվի առնելով հատկապես երեկվա Միշել-Ալիև հեռախոսազրույցի հատկապես բովանդակային մեխը (ՀՀ 8 գյուղերի մասին, որոնցից առնվազն Ոսկեպարը գտնվում է հայ-վրացական միջպետական ճանապարհին մոտ), ակնհայտ է դառնում, որ Ալիևը փորձում է ստանալ տարածաշրջանային կոնսենսուս և փորձ է անելու նաև Վրաստանին ինչ որ խաղերի մեջ ներքաշել կամ առնվազն ստանալ Վրաստանի լոյալությունը։

Դե բնականաբար Վրաստանում ՀՀ ներկայացուցիչները ոչինչ չեն անի, ու մեծ հաշվով իրենց ոչ էլ հետաքրքիր է հանդիպման խորքային նպատակներն ու հետեւանքները։ Իսկ ՀՀ արտաքին հետախուզությունը «հաստատ» արդեն «թույն» զեկույցներ է ուղարկել Հայաստանի գերագույն գլխավոր «ֆելդմարշալին»:

Իսկ ցավը այն է, որ Հայաստանը կանգնեցնելու են կատարված փաստի առաջ»,-գրել է Պողոսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով