Արցախի բոլոր սահմանադրական մարմիններն իրավասու են շարունակելու իրենց սահմանադրական առաքելությունը․ Դանիելյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երբ գերտերությունների ղեկավարները միմյանց մեղադրում են Հայաստանին ու Արցախին դավաճանելու մեջ, այնքան էական չէ, թե ով է ավելի ճիշտ, որքան այն, որ իրենք նաև մեր Երկրում ձևավորված անբարենպաստ քաղաքական և բարոյահոգեբանական մթնոլորտի համատեքստում Արցախի հարցը իրենց համար համարում են փակված, գրում է իրավագիության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

«Պարոնայք, ձեզ համար օրինական իրավական հիմքը պետք է լիներ, ավելի ճիշտ պետք է լինի բացառապես Արցախի ժողովրդի հանրաքվեով ամրագրված որոշումը, ոչ թե վերացական «պաշտոնական Երևան» արտահայտությունը։

Ինքներդ նախաձեռնեք Արցախի անկախության ճանաչումը և ապահովեք ժողովրդի վերադարձը իր Հայրենիք։ Արեք այդ քայլը, եթե ձեզ համար թանկ է նաև ձեր երկրների ապագան, քանզի մարդկայնության դեմ ամեն անպատիժ ոճրագործություն բումերանգի էֆեկտ է ունենալու, մնացածը լոկ մարդկանց նուրբ զգացմունքների համար հաշվարկված խաղեր են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միևնույն է, Արցախն ազատագրվելու է, իսկ թե ինչպես, դա արդեն մեր խաչն է. ստեղնաշարին չխկացնելու էլ թեմա չէ։ Արցախի Ազգային ժողովին կոչ եմ անում պաշտոնապես դիմել վերը նշված միջնորդությամբ։ Ի դեպ, Արցախի բոլոր սահմանադրական մարմիններն իրավասու են շարունակելու իրենց սահմանադրական առաքելությունը …»,- գրել է Դանիելյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով