Ադրբեջանի իշխանության Baku TV-ին ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել Արման Թաթոյանին` կապված Հայաստանի դեմ ուղղված իրենց կեղծ քաղաքականության հետ

Ադրբեջանի իշխանության Baku TV-ին ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել Արման Թաթոյանին` կապված Հայաստանի դեմ ուղղված իրենց կեղծ քաղաքականության հետ: Այս մասին հայտնում է «Թաթոյան» հիմնադրամը:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգին, որով Հայաստանն ամբողջությամբ ներկայացվում է` իբրև պատմական Ադրբեջան՝ բացահայտ կեղծիքներով ու տարածքային պահանջներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեսանյութը վիրավորանքներով ծաղրում է հայկական պատմությունը, հայկական էթնիկ ինքնությունը` ժխտելով դրա գոյությունը:

Ի գիտություն ադրբեջանական իշխանությանն հայտարարում ենք՝ որքան էլ գումարներ ծախսեն և փորձեն կեղծիքը որպես իրական ներկայցնել, չի՛ հաջողվեկու. մենք շարունակելու ենք ապացույցների հավաքագրումը, ադրբեջանական հանցանքների, պատմության կեղծիքների և փաստերի վերհանման աշխատանքները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով