Վերահաշվարկն էլ չի փրկում ՔՊ-ին․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մինչ Արցախը պայքարում է լինել-չլինելու համար, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է մարտեր մղել՝ յուրաքանչյուր քվեաթերթիկի համար, որ Երեւանում իշխանություն զավթի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավագանու ընտրություններից հետո հանձնաժողովների իշխանական անդամների պահանջով մասշտաբային վերահաշվարկ է սկսվել, որը կավարտվի վաղը՝ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14.00-ին։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերահաշվարկի արդյունքում փոփոխություններն այնքան շատ չեն, որ ընտրությունների արդյունքների վրա ազդեն։

Այնպես որ մի տեղ ծալված, մյուս տեղում անվավեր ճանաչված մի քանի քվեաթեթիկ վավեր ճանաչելով հարցը հնարավոր չի լինելու լուծել եւ ՔՊ-ի ու «Հանրապետություն» կուսակցության օգտին մանդատ չի ավելանա։ Վերահաշվարկի մոտ 80 տոկոսն արվել է եւ տարբեր ուժերի ձայները մի քանի հատ քվեով են ավելացել կամ պակասել։ Դիցուք՝ Շենգավիթ վարչական շրջանն ընդգրկող ընտրատարածքի երեք տեղամասերում հաշվարկի արդյունքում «Հանրային ձայն» կուսակցության ձայներն են մեկով ավելացել, մնացած ուժերի դեպքում փոփոխություն չի եղել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 21. 09․ 23 թ համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով