ՏՊ Աշտարակ-Վաղարշա­պատ ավտոճանապարհին. կա տուժած

Սեպտեմբերի 16-ին, ժամը 19։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Վաղարշա­պատ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Daewoo» (վարորդ՝ Հ. Խ.) և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով