Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին  կեսօրից հետո  սպասվում է անձրև և ամպրոպ

 

Երևան քաղաքում`       

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին  կեսօրից հետո  սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`  
Սեպտեմբերի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-14-ին, 16-17-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը կնվազի ևս 3-6 աստիճանով, 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով