Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ Գևորգ Գևորգյան գրում է.
ՌԴ-ի և Իրանի դեմ մեր տարածաշրջանում հավաքական արևմուտքը թուրքիային է գործոն դարձնում, հետևողականորեն օգտագործելով Արցախի և ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակը։
Հարավային Կովկասում արևմտյան մեծածավալ ներկայությունը ամենևին էլ չի նշանակում ֆրանսիացի, ամերիկացի և գերմանացի զինվորներ, այլ նշանակում է թուրքական ռազմական ներկայություն` թուրքական բանակ։
Դատելով այս իշխանության վարած քաղաքականությունից, հստակ է, որ ոչ միայն դեմ չեն այս ծրագրին, այլև ամեն ինչ անում են օր առաջ կյանքի կոչելու «Հայաստանը, որպես թուրքական բանակի տեղակայման գոտի» ծրագիրը։






