ՔՊ-ն քարոզարշավը կեզրափակի հանրահավաքով․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ն քարոզարշավը կեզրափակի հանրահավաքով: Սկզբում հանրահավաքի վայր են դիտարկել Հանրապետության հրապարակը, սակայն որոշումը կանգ է առել Երեւանի քաղաքապետարանի հրապարակի վրա, քանի որ Հանրապետության հրապարակ լցնելը բարդ գործ է, ուստի ճիշտը քաղաքապետարանի մոտ հավաքվելն է, որտեղ մարդկանց սակավությունն աչք չի ծակի։ Այսպիսով՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 19.00-ին ՔՊ-ն փորձելու է մեծ հանրահավաք անել, արդեն իսկ հրահանգվել է բոլորին՝ պատգամավորից սկսած, վերջացրած նախարարներով, որ իրենց հետ մի քանի տասնյակ մարդ տանեն՝ էական չէ, թե ում եւ որ քաղաքներից։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն էլ է մասնակցելու քարոզարշավին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12. 09․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով