ՔՊ-ականներն այսօր կհավաքվեն. որն է պատճառը. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանականները տեւական դադարից հետո այսօր կրկին կհավաքվեն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը խմբակցության նիստ կանի ԱԺ-ում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արդեն մեկ ամիս է, ինչ իշխող ուժը ո՛չ վարչության, ո՛չ էլ խմբակցության նիստեր չի անում, քանի որ տարված է բացառապես քարոզարշավի հետ կապված հարցերով ու նիստերի ժամանակ չունի:

Երկուշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ նիստերը, սակայն, կրկին «կմիավորեն» ՔՊ-ականներին, եւ այսօր երեկոյան նրանք կհավաքվեն՝ խմբակցության նիստի: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, նիստին քննարկվելու են բացառապես առաջիկա ԱԺ նիստերի օրակարգի, իշխանության պահվածքի, ինչպես նաեւ քարոզարշավի հետ կապված հարցեր:

Չնայած Հայաստանի ու Արցախի սահմաններին տիրող լարված վիճակին՝ անվտանգային հարցերը չեն քննարկվելու ՔՊ նիստին: Ստացվում է՝ հայրենի իշխանականները ամեն ինչի ժամանակ ունեն՝ խնջույքների, քարոզարշավի, բայց մոռացել են իրենց բուն պարտականությունների մասին, այն է՝ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելը. նրանց համար առաջնայինը միայն նեղ կուսակցական հարցերն են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույն պահին Ադրբեջանում մոբիլիզացիա է, եւ Հայաստանի ու Արցախի սահմանին ուժեր են կուտակվում թշնամու կողմից:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով