Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 4-9-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևան քաղաքում՝՝
Սեպտեմբերի 4-ի և 9-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 9-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։


Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 7-9-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա  2-3,  Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում 5-7 աստիճանով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով