Քաղաքացին փորձում էր ցած նետվել Կիևյան կամրջից. փրկարարներին և պարեկներին հաջողվել է կանխել

 

Սեպտեմբերի 5-ին, ժամը 13։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարների և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Լ․ Խ․-ի (ծնված 1961 թ.) ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով