Փրկարարները տեղափոխել են ուսումնական ականն ու սնդիկը

Սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հ․ 139 դպրոցի աշխատակցից ահազանգ է ստացվել, որ դպրոցում առկա է ուսումնական ական և սնդիկ։ Տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության քիմիկ-հետախույզների հերթապահ և ինժեներասակրավորական խմբերը։
Պարզվել է, որ վերանորոգման աշխատանքներ սկսելու նպատակով նկուղում իրականացվել են մաքրման աշխատանքներ և հայտնաբերվել է ուսումնական ական ու սնդիկ, որը տեղի ուժերով տեղափոխվել է փոխտնօրենի աշխատասենյակ։
Ուսումնական հակատանկային ականը (УМВЧ-62) և տարայի մեջ գտնվող սնդիկը (մոտ 200 գրամ) փրկարարների կողմից տեղափոխվել է փորձաքրեագիտական կենտրոն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով