![](https://4news.am/wp-content/uploads/2023/09/376625765_257329307263179_8463533667911070155_n.jpg)
Սեպտեմբերի 4-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Աշտարակ, Աբովյան, Կապան քաղաքներում, Հացավան, Արգել և Ծակքար գյուղերում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 2 շահմար, 3 սահնօձ, 2 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: