Փաշինյանն էլ դեպի ՆԱՏՕ քայլեր է անում, սրում է հարաբերությունները, որ Սահակաշվիլու նման ապաստան ստանա. քաղաքագետ

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը սահմանին ստեղծված գերլարված իրավիճակի վերաբերյալ վարկած է առաջ քաշում։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաշինյանը Ալիևին խոստումներ է տվել անկլավների վերաբերյալ, հիշո՞ւմ եք նրա հրապարակային խոսքերը, որ ասաց՝ անկլավները ողբերգություն չեն, կարելի է նոր ճանապարհներ սարքել: Այս հայտարարությամբ ինքն ըստ էության ճանաչեց, որ այդ անկլավները պետք է վերադարձնել Ադրբեջանին:

Հիմա քանի որ Փաշինյանը իր խոստումը չի կատարում, ըստ երևույթին որոշել են այդ հարցը ուժով լուծել, հնարավոր է Երասխում և Տավուշում:

Հիմա, քանի որ Փաշինյանը վախենում է փակ դռների հետևում տված խոստումը կատարել, դա հանձնում է պատերազմով, որ ասի, տեսեք Ադրբեջանը հարձակվեց, մենք ի՞նչ անենք: Բայց այստեղ կարևոր է մեղավոր գտնելը, Ռուսասատանի հետ հարաբերությունների լարումը ուղղված է հանրությանը՝ ցույց տալու համար, որ տեսեք մեր դաշնակիցը իր պարտավորությունները չի կատարում, մեզ չի պաշտպանում, մեղավորը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանն էլ դեպի ՆԱՏՕ քայլեր է անում, սրում է հարաբերությունները, որ Սահակաշվիլու նման ապաստան ստանա, որ ասի, տեսեք ես Ռուասատանի դեմ պայքարել եմ, ինձ ապաստան տվեք, դրա համար ինքը սրում է հարաբերությունները ՌԴ հետ»,-գրել է Ստեփան Դանիելյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով