Փաշինյան ,միջազգային փաստարկ ես ուզու՞մ Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին… Ուզու՞մ ես,դե լսի հիմա.Շարմազանով

ՀԿ  ԳՄ  անդամ  Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է

Փաշինյան ,միջազգային փաստարկ ես ուզու՞մ Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին…
Ուզու՞մ ես,դե լսի հիմա։
1.Կազանյան փաստաթուղթ,որից հրաժարվել է Ադրբեջանը։/2011թ/
2. 2009-2013թթ.ԱՄՆ,Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների 5 հայտարարություններ,ըստ որի պարտադիր ճանաչվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։
3. 2016թ.հոկտեմբերի 7,Իլհամ Ալիեւն ասում է,որ փակ դռների հետեւում միջազգային հանրությունը պահանջում է իրենից ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
4. 2019թ. Փաշինյան -Արցախի Աժ Ազատ Հայրենիք խմբակցության հանդիպում,որտեղ Փաշինյանը հավաստիացնում է,որ Պուտինն իրեն ասել է,թե «նույնիսկ Ալիեւն է հասկացել,որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի լինելու։
5. 2020 նոյեմբերի 17,Վ.Պուտինը հայտարարում է հոկտեմբերի 19-ի համաձայնությունը Փաշինյանի կողմից մերժելու մասին,ըստ որի Շուշին եւ Արցախի մեծ մասը մնալու էին հայկական վերահսկողության տակ։
6.2020 նոյեմբեր ,Ալիեւն այցելում է Քելբաջարի շրջան ու հայտարարում,որ բանակցություններով Քելբաջարը մնալու էր հայերի վերահսկողության տակ։
7. 2021-ի հունվարի 13 -ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրվում է ՌԴ Մինսկի համանախագահ Պոպովի հարցազրուցը,որտեղ հստակ նշվում է վերջնական հանրաքվեով Արցախի առանց որեւէ սահմանափակման կարգավիճակի ,իսկ իրականում անկախությունը ճանաչելու մասին։
8. 2020-ի նոյեմբերի 25 -ին Ֆրանսիայի Սենատն ընդունում է Արցախի անկախության ճանաչման մասին որոշում։
9. 2021-ի ապրիլ ,ԵԱՀԿ համանախագահների հայտարարություն,որի համաձայն Արցախյան կարգավորումը պետք է իրականացվի Հիմնարար սկզբունքների հիման վրա։
10 .2023թ.սեպտեմբերի 12,Վլադիվոստոկ։
ՌԴ նախագահ Պուտինը հստակ ասեց ,որ վերջին 10-15 տարում ՌԴ-ն առաջարկում էր տարբերակ,ըատ որի «ամբողջ Ղարաբաղն ու Լաչինի,Քելբաջարի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ»։
Դե կարո՞ղ ես ,այսքանից հետո հակառակն ապացուցիր,կապիտուլյանտ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով