Ով ինչպես է ավարտում քարոզարշավը․«Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ինչպես հայտնի է, այսօր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, սեպտեմբերի 16-ը կլինի լռության օր, իսկ կիրակի օրը Երեւանի ավագանու ընտրություններն են: Այսօր իշխող ՔՊ-ն իր քարոզարշավը կամփոփի երթ-հանրահավաքով, որին կմասնակցի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այն կմեկնարկի Էրեբունի թանգարանի մոտից՝ հասնելով մինչեւ Երեւանի քաղաքապետարան: Երթը կավարտվի ամփոփիչ հանրահավաքով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանրահավաքին ընդառաջ, մի քանի օր է՝ ահազանգեր են հնչում, որ ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզերի դպրոցների, մարզպետարանների, համայնքապետարանների աշխատակիցներին են հորդորում, որ կոլեկտիվներով մասնակցեն այսօր կայանալիք երթ-հանրահավաքին։

Նշենք, որ «Ապրելու երկիրն» իր քարոզարշավը պատրաստվում է եզրափակել ավտոերթով, Հայկ Մարությանը՝ իր թիմով, սովորական բակային այցելությամբ՝ Կենտրոն վարչական շրջանում։ Երեկ ավարտական հանրահավաք արեց նաեւ Անդրանիկ Թեւանյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 15. 09․ 23 թ համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով