Ով է խանգարել Արման Թաթոյանին. հաղթանակը «գրպանում» էր․«Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ընտրությունների նախօրեին Երեւանի քաղաքապետի մի շարք պոտենցիալ թեկնածուներ սոցիոլոգիական ուսումնասիրություններ են պատվիրել, որպեսզի հասկանան` իմաստ ունի՞ առաջադրվել, թե՞ ոչ: Պատվիրատուները 3 լուրջ թեկնածուներ են եղել: Բայց նրանցից մեկի ֆինանսը չի բավարարել, որ առաջադրվի, մյուսին կազմակերպությունն է հորդորել` չմտնել, քանի որ ժամանակը կարճ է, եւ չեն հասցնի իրեն «ռասկրուտկա» անել, իսկ երրորդը, որն ամառվա տվյալներով ՔՊ-ի թեկնածուից բարձր վարկանիշ է ունեցել, ի զարմանս սոցիոլոգների, ինքն է հրաժարվել առաջադրվելուց, թեեւ հաղթանակը, այսպես ասած, «գրպանում» էր: Ենթադրաբար, այդ թեկնածուն Արման Թաթոյանն է, ում առաջադրմանը, ըստ որոշ տեղեկությունների, արմատական ընդդիմությունը խանգարեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 15. 09․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով