Նիկոլը ոչ թե «Արցախն է տալիս, որ հանգիստ ապրի», այլ ամբողջ Հայաստանի անվտանգությունն է վարի տալիս.Վրթանեսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ  Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքում գրել է .

Արցախի հարցը Հայաստանի գլոբալ անվտանգության խնդրի մի մասն է միայն։
Նիկոլը ոչ թե «Արցախն է տալիս, որ հանգիստ ապրի», այլ ամբողջ Հայաստանի անվտանգությունն է վարի տալիս։
Ոչ մեկս այլևս անվտանգ չենք Հայաստանի և որևէ կետում։
Նիկոլը ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանում բնակվող բոլորիս ապագան է գողացել՝ հայերի, եզդիների, քրդերի, մոլոկանների, ասորիների, հույների և այլն։
Հ.Գ. Այս միտքը պետք է հասցնել բոլոր նրանց, ովքեր շարունակում են հույս ունենալ, որ եթե իրենց նոր բնակարանը գնել են Երևանում, ուրեմն այդ բնակարանը վայելելու են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով