Նիկոլական բոսյակների թրքածին իշխանությունը սգո օրերով լցրել է Հայ ժողովրդի` առանց այդ էլ տխուր պատմությունը.Զաքարյան

ՀՀ  ՊՆ  նախկին  փոխնախարար ,ՀՀԿ  ԳՄ  անդամ  Արտակ  Զաքարյանը  գրում է  
Բարոյական սկզբունքներ, մարդկային նկարագիր, կարեկցանք ու գիտակցություն ունեցող կառավարությունները, ցանկացած արտակարգ իրավիճակի կամ աղետի արդյունքում, զոհերի հիշատակը հարգող սգո օրեր են հայտարարում: Կախված հանգամանքներից` այդ արարողակարգն ունենում է սփոփանքի, կարեկցանքի, գնահատանքի, համախմբման, ոգեկոչման կամ այլ բարոյա-հոգեբանական նշանակություն:
Համամարդկային այս նորմը չի վերաբերում ո´չ կենդանական աշխարհին, ո´չ էլ հասարակության նկատմամբ թշնամական տրամադրված անբարո իշխանություններին:
Ինչպե՞ս կարող է պերֆեկտթիվիներով, «նիկոլփաշինյաններով», «սամվելբաբայաններով», «լոսիքիսոներով», «գնելսարգսյաններով», «վահագնալեքսանյաններով» ու «հանրայինձայներ»-ով անընդհատ կերակրվող հասարակությունները չբարոյազրկվել: Որովհետև, որպեսզի կարողանան հայրենազրկել, պետք է հասարակությանն էլ դարձնեն իրենց նման:
Սրանք սգի օրեր չեն հայտարարում, որպեսզի հանկարծ թմրաքուն եղած զանգվածներն ուշքի չգան, ու չհարցնեն, թե ո՞վ է այս անվերջանալի զոհերի ու աղետների պատճառը: Ու չտուժի հայի արյունով աշխատող իշխանական մեքենայի շարժիչը:
Նիկոլական բոսյակների թրքածին իշխանությունը սգո օրերով լցրել է Հայ ժողովրդի` առանց այդ էլ տխուր պատմությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով