Մեր երկրի սուբյեկտայնության նվազման աղետալի մակարդակը թույլ չի տալու ազդել գործընթացների վրա․ Վարդան Ոսկանյան

 

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայաստանի ներկայիս իրավիճակում, ցավոք, հաճախ երկրորդական է դառնում վերլուծել, թե ինչ է կատարվում առանց մեր մասնակցության, բայց մեզ վերաբերող տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների քննարկումների և գործողությունների տիրույթում, որովհետև մեր երկրի սուբյեկտայնության նվազման աղետալի մակարդակը թույլ չի տալու ազդել գործընթացների վրա։

Ըստ այդմ, որպես ազգ և պետություն, մեզ համար այս պահին շատ ավելի կարևոր առաջնահերթություն է հենց Հայաստանի սուբյեկտայնության բարձրացումը և մեր պետության՝ միջազգային ասպարեզում թեկուզ, բնականաբար, սահմանափակ հնարավորություններով, սակայն ազդելու ունակ խաղացողի կարգավիճակի վերականգնումը։

Իսկ դրան հասնելու համար նախևառաջ պետք է ներազգային և ներպետական վերակազմակերպում, որի  նպատակը պիտի լինի Հայաստան  հուժկու պետություն-ամրոցի կերտումը, քանզի հակառակ դեպքում, պատկերավոր ասած, մենք սկսելու ենք հաշվարկել Մերձավոր Արևելքի փոթորկուն ծովում ուժգին քամու արագությունը, որն անհրաժեշտ է, բայց ոչ ավելի կարևոր, քան խստագույնս վնասված նավի վերանորոգումը և նման քամու պայմաններում հաջողությամբ նավարկելու ունակ անձնակազմի ձևավորումը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով