Լիահույս եմ, որ Արցախի Հանրապետությունը պատվով դուրս կգա այս փորձությունից, և համահայկական զորակցությամբ կշարունակենք այս գոյաբանական պայքարը. Սաղաթելյան

 

Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընտրելու է երկրի նախագահ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Իշխան Սաղաթելյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դա տեղի է ունենում աշխարհաքաղաքական բարդ պայմաններում, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, թշնամին զորքեր է կուտակել սահմանին՝ ստեղծելով պայթունավտանգ իրավիճակ։

Այս իրավիճակում կենսական անհրաժեշտություն է, որ Արցախում կայանալիք ընտրությունները տեղի ունենան համախմբման, փոխգործակցության եւ միասնականության մթնոլորտում։

Անթույլատրելի և դատապարտելի են այս օրերին որոշ ուժերի կողմից հնչեցվող սադրիչ, պառակտիչ հայտարարությունները և նախաձեռնությունները, որոք կարող են ապակայունացնել կամ խաթարել պետական համակարգի կենսագործունեությունն Արցախում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավատում ենք, որ Արցախյան ազատամարտի եւ դրան հաջորդած տարիների ընթացքում իր միասնականությամբ բոլոր փորձություններին դիմագրաված արցախահայությունը տեղիք չի տա բախտախնդիր ուժերի սադրիչ կոչերին։ Իսկ Արցախում գործող պատասխանատու ուժերը կրկին հանդես կբերեն ողջախոհություն, կարձանագրեն պահի լրջությունը եւ Ազգային ժողովում կայանալիք ընտրություններով կձեւավորեն կուռ, միասնական, ստեղծված իրավիճակին համապատասխան որոշումներ կայացնող, արցախահայության ինքորոշման իրավունքները անսակարկ պաշտպանող իշխանություն։

Լիահույս եմ, որ Արցախի Հանրապետությունը պատվով դուրս կգա այս փորձությունից, և համահայկական զորակցությամբ կշարունակենք այս գոյաբանական պայքարը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով