Կշեռքի նժարներին է դրված մեր լինել ու չլինելու հարցը. Արշավիր Ղարամյանը դիմել է նորընտիր նախագահին

 

Սամվել Սերգեյի՝ մաղթում եմ Ձեզ ,հաջողություններ,կամք և տոկունություն,որպեսզի Արցախի ժողովուրդը՝ Ձեր ղեկավարությամբ և առաջնորդությամբ կարողանա հաղթահարել առաջին հայացքից տեսանելի ու գրեթե անելանելի իրավիճակը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի հերոս, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն և անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հարգարժան Սամվել Սերգեյի,

Դուք այսօր՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան,Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եք Արցախի Հանրապետության հինգերորդ Նախախգահ՝ մեր պատմության ծանրագույն ժամանակաշրջանում,երբ կշեռքի նժարներին է դրված մեր լինել ու չլինելու հարցը:

Սամվել Սերգեյի՝ մաղթում եմ Ձեզ ,հաջողություններ,կամք և տոկունություն,որպեսզի Արցախի ժողովուրդը՝ Ձեր ղեկավարությամբ և առաջնորդությամբ կարողանա հաղթահարել առաջին հայացքից տեսանելի ու գրեթե անելանելի իրավիճակը և նորից սկիզբը դնի նոր հաղթանակների ու նվաճումների»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով