Կեղտոտ և էժանագին կեղծիք է, վերջին հեռախոսազրույցը Պուտինի հետ եղել է 2021-ի ապրիլին. Ռոբերտ Քոչարյան

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իբր հեռախոսազրույցի ենթադրյալ ձայնագրությանը, որ տարածվում է սոցցանցերում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այդ կեղտոտ և էժանագին կեղծիքը պատրաստվել է նեյրոցանցերի տեխնոլոգիաների կիրառմամբ: Իմ վերջին հեռախոսազրույցը Պուտինի հետ եղել է 2021 թվականի ապրիլին, երբ այցով գտնվում էի Մոսկվայում, և խոսակցության թեման եղել է իրավիճակը Արցախում: Ակնհայտ է, որ այս կեղծիքի՝ հենց այս պահին հայտնվելը կապված է Արցախում ողբերգական իրադարձությունների և ինձ գալիք քաղաքական գործընթացներում չեզոքացնելու հետ:

Ռոբերտ Քոչարյան

20.09.2023»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով