Կապիտուլյանտ,դու վարչապե՞տ ես,թե՞՝ եղանակի տեսություն հաղորդող.Էդուարդ Շարմազանով

Խաղաղություն խոստացող Նիկոլն այսօր հնարավոր պատերազմի «սեւ թղթի» լուրն էր հայտնում հպարտ քաղաքացիներին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ.ՀՀԿ  ԳՄ  անդամ  Էդուարդ Շարմազանովը:
Կապիտուլյանտ,դու վարչապե՞տ ես,թե՞՝ եղանակի տեսություն հաղորդող։
Երկիրը նոր էսկալացիայի շեմին է,Ադրբեջանը սպառնում է Հայաստանին,իսկ դու ,լուծումներ տալու փոխարեն, կառավարության նիստի ժամանակ արտաքին քաղաքական եղանակի հաղորդում ես տալիս,այն էլ ՝ սուտ։
Ու՞մ վրա ես մուննաթ գալիս։
Այս ամենի մեղքը քո վզին է,Նիկոլ։
Ինչու՞ հրաժարվեցիր ՀԱՊԿ ռազմատեխնիկական օժանդակությունից։։
Ինչու՞ հրաժարվեցիր ՀԱՊԿ զորավարժություններից։
Ինչու՞ բերեցիր ԵՄ դիտորդներին։
Ինչու՞ հանձնեցիր Լաչինը ,Սուսը,Աղավնոն։
Ինչու՞ խախտեցիր նոյեմբերի 9-ի հայտարարության կետերն ու Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ տվեցիր ադրբեջանցիներին։
Ինչու՞ ճանաչեցիր Արցախն Ադրբեջանի մաս։
Հարցերը բազմաթիվ են,որոնց պատասխանը դու չես կարող տալ։
Մի անգամ գոնե մարդ եղիր,փասա-փուսեդ վերցրու եւ հեռացիր։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով