Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 52.6 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 16-21-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Մալաթյա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 200 քմ,
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 13.1 հա, Աբովյան քաղաքում՝ 5 հա, Հրազդան քաղաքում՝ 1000 քմ, Սարալանջ գյուղում՝ 25 հա, Գառնի գյուղում՝ 1000 քմ, Արզնի գյուղում՝ 4000 քմ, Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին՝ 2000 քմ,
Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 400 քմ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 7600 քմ, Վարդաքար գյուղում՝ 4 հա, Ամասիա գյուղում՝ 1000 քմ, Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհին՝ 3 հա, Մարալիկ-Քարաբերդ ավտոճանապարհին՝ 1500 քմ,
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 2000 քմ:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 52.6 հա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով