Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 32․2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 10-16-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ,
Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում՝ 27 հա,
Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում՝ 2000 քմ, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ 3000 քմ,
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 400 քմ,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 600 քմ, Մարալիկ քաղաքում՝ 3 հա, Մեծ Սարիար գյուղում՝ 1.5 հա:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 32․2 հա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով