Հրդեհ Էջմիածին քաղաքում (թարմացված)

Սեպտեմբերի 7-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի փողոցի թիվ 2 փակուղում գտնվող կահույքի արտադրամասում և տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։43-ին, մարվել՝ 12։21-ին։ Այրվել են արտադրամասի տանիքի (500 քմ) փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ), արտադրամասում կուտակած մոտ 8 խմ թեփ, փայտե թափոններ և մոտ 3 խմ տախտակներ: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիքի և արտադրամասի այլ հատվածներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով