Հրդեհ Աբովյան քաղաքում

Սեպտեմբերի 19-ին, ժամը 03:53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:04-ին, մարվել՝ 04:20-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և շարժիչի հատվածը մասամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով