Նույնիսկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Արմեն Աշոտյանը շարունակում է իր միջազգային կապերը ծառայեցնել Արցախին ու Հայաստանին.Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ  Մամիջանյանը  ֆեյսբույան իր էջում  գրում է
ԵԺԿ քաղաքական ասամբլեայի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Արցախի հարցով հատուկ քննարկում: Քննարկման ընթացքում ներկայացրեցի ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ուղերձը:
Ներկայացնում եմ դրա մի հատվածի հայերեն թարգմանությունը.
«Իմ բանտարկությունը ոչինչ է Արցախում ծավալվող հումանիտար աղետի համեմատ, որտեղ 120.000 մարդ, այդ թվում երեխաներ և տարեցներ, սովամահության եզրին են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և միջազգային իրավունքի բացահայտ ոտնահարման հետևանքով: Սա ցեղասպանություն է ՝ կարճ և կոնկրետ: Արցախում, որը քրիստոնյա աշխարհի դարպասն է, 21-րդ դարում մեր աչքի առաջ Ադրբեջանը իրականացնում է ցեղասպանություն և Ադրբեջանի բռնապետի ծրագրերը կանխելու միակ ձևը անձնական և պետական մակարդակում պատժամիջոցների կիրառումն է:
Ես հավատում եմ, որ քաղաքականությունը առաջին հերթին հիմնված է արժեքների վրա: Եկեք ցույց տանք Արցախի քաղաքացիներին, որ իրենք միայնակ չեն իրենց ինքնորոշման սրբազան պայքարում»:
Նույնիսկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Արմեն Աշոտյանը շարունակում է իր միջազգային կապերը ծառայեցնել Արցախին ու Հայաստանին:
Ասամբլեային նաև ներկայացրել եմ վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի և Ադրբեջանին զինամթերքի մատակարարման մասին տեղեկություններ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով