Դանակահարություններ Երևանում․ Արաբկիրից վիրավոր եղբայրներից մեկին հիվանդանոց են տեղափոխել

 

Այսօր՝ սեպտեբերի 28-ին, ծեծկռտուք ու դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես տեղեկացնում  է  shamshyan.com կայքի՝ ժամը 00։55-ի սահմաներում «Երևան» բժշկական կենտրոից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին 3-րդական կողմնային մակերեսի լայնակի կտրած, ծակախ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մենել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծող տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։ Տեղում ոստիկանները պարզել են, որ 1 հոգի էլ «աջ ծնկահոդի առաջադրսային մակերեսի լայնակի կտրած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ նշված հիվանդանոց է տեղափոխվել։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հիվադանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասի բացատրություն տալու։ Ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ վիրավորներն են Երևանի բակիչներ 27-ամյա Նարեկ Ա․-ն և 2002 թվականի ծնված Տիգրան Ա․-ն։ Պարզվել է նաև, որ նշված անձինք դանակահարվել են Արաբկիրի թիվ 21 շենքի բակում մի խումբ աձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորները հարազատ եղբայրներ են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով