ՃՏՊ Ոսկեվազ գյուղում. կա զոհ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 07։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի «Հայասի Գրուպ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. կա զոհ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Ա., ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. վարորդը մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ն. Ա.-ի դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով