ՃՏՊ Աշտարակ-Նոր Գեղի ավտոճանապարհին. կա զոհ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 07։51-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի ջերմոցների մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Նոր Գեղի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1987 թ.) և «Hovo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1970 թ.) և գլորվել ձորակը (մոտ 5 մ): «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Բեռնատարի վարորդը տեղում ստացել է առաջին բուժօգնություն, այնուհետև՝ տեղափոխվել ոստիկանության Եղվարդի բաժին:
Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով