ՃՏՊ Ալավերդի-Շնող ավտոճանապարհին. կան տուժածներ (թարմացված)

Սեպտեմբերի 28-ին, ժամը 13:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ։
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ալավերդի-Շնող ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1971 թ․) և «Hyundai» (վարորդ՝ Գ. Խ., ծնված 1972 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ Լ. Գ.-ն (ծնված 1975 թ), Տ. Գ.-ն (ծնված 1989 թ․), Գ. Տ.-ն (ծնված 1991 թ․), Հ. Բ.-ն, Ս. Ռ.-ն (ծնված 1983 թ․) և Վ. Է.-ն (ծնված 1959 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով