Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Գետափ գյուղ տանող ավտոճանապարհի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 121-րդ կմ-ին բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1970 թ.) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ա. Վ., ծնված 1991 թ.). ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։
Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ՝ Ա. Ա.-ին (ծնված 1944 թ.), Է. Ա.-ին (ծնված 1977 թ.), Զ. Ա.-ին (ծնված 1949 թ.) և Վ. Ա.-ին (ծնված 1972 թ.), ովքեր տեղի ուժերով տեղափոխվել են ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի և ուղևոր Ա․ Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով