ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավորին պատկանող ընկերությունը խոշոր տենդեր է շահել.«Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին պատկանող «Բիդեկ» ընկերությունն Էջմիածնի քաղաքապետարանից խոշոր տենդեր է շահել։ Խոսքն Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արեւիկ» մանկապարտեզի հիմնանորոգման եւ կառուցման աշխատանքների մասին է, որի համար Էջմիածնի համայնքապետարանը Դավիթ Սեդրակյանի ընկերությանը փոխանցել է 725 մլն դրամ, ինչը կազմում է մոտ 1 մլն 883 հազար դոլար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Էջմիածնի համայնքապետարանն ընկերության հետ պայմանագիրը կնքել է օգոստոսի 18-ին, աշխատանքները պետք է ավարտվեն 2024 թվականի օգոստոսի 11-ին։ Հիշեցնենք, որ Դավիթ Սեդրակյանը «Հայաստան» դաշինքի կազմում պատգամավոր էր ընտրվել 2021 թվականի ընտրությունների արդյունքներով, սակայն ամիսներ անց՝ օգոստոսի 22-ին, մանդատը վայր դրեց, ինչից հետո Սեդրակյանների ընկերությունը սկսեց պետության կողմից հայտարարված խոշոր մրցույթներ շահել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով