«Ազգային առաջընթաց»-ը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ. Հայտարարություն

 

Ազգային առաջընթաց կուսակցությունը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ։ Որևէ կոալիցիայի մասին խոսք չի գնում։
Մենք ասել ենք, որ դաշինքի չենք գնում, կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ։ Այս մասին ասված է Ազգային առաջընթաց կուսակցության տարածած հայտարարույան մեջ.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մենք ասել ենք ու ասում ենք` եթե ավագանու մանդատ ստացած ուժերը իրոք ցանկանում են իշխանությունից զրկել ՔՊ֊ին Երևանում, ապա առաջարկում ենք քվեարկեք մեր թեկնածուի օգտին:

Մենք վերահաստատում ենք մեր խոստումը և նպատակը` ՔՊ պետք է հեռանա թե Երևանի թե ՀՀ կառավարումից` ստեղծված աղետալի իրավիճակի և բոլոր ոլորտները ձախողելու համար։

Մայր Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է ձայն տալ մեր առաջադրած թեկնածուին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանրային ձայնը ևս համաձայն է, բայց պաշտոնի կամ պաշտոնների բաշխման պայման է դրել և պահանջում է կոալիցիոն պայմանագիր կնքել, ինչը հակասում է մեր սկզբնական առաջարկությանը։

Հետագա զարգացումների մասին կտրամադրվեն լրացուցիչ պարզաբանումներ։

Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախընտրական խոստումներին ու մեր սկզբունքներին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով