Այն, որ Ճարտարում մենակ Նարեն ու իր ընտանիքն են մնացել, վառելիք չունեն, որ դուրս գան, մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը, իրենց հետ կապի մեջ եմ. Գևորգյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բլոգեր Արամ Գևորգյանը մի փոքր պարզություն է մտցրել՝ կապված լուրերի հետ, որ տեսանյութերից հայտնի Նարեն ընտանիքի հետ մնացել է Ճարտարում ու վառելիք չլինելու պատճառով չի կարողանում տարհանվել։ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ընկերներ ջան, Նարեի ընտանիքի անդամների հետ մշտական կապի մեջ եմ: Այն, ինչ տարածվում ա ցանցում, որ Ճարտարում մենակ իրենք են մնացել, վառելիք չունեն, որ դուրս գամ, մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը: Ողջ Ճարտարը չի կարողանում դուրս գալ որովհետև ահավոր խցանում է: Ճարտարից խցանումը սկսվում է, Հակարի կամրջի մոտ ավարտվում: Ճարտարը մեծ քաղաք է, փոքր տեղ չի, որ արագ հելնեն:

Խնդրում եմ, ապատեղեկատվություն մի տարածեք, առաջին, իսկ հնարավորության դեպքում Նարեենց ընտանիքը դուրս կգա: Տունն արդեն գտել ենք, սպասում ենք իրենց գալուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով