Ավինյանին մարզերից բուքսիր են եկել․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է.ՔՊ-ն Տիգրան Ավինյանին այնքան է մենակ թողել, որ քաղաքապետի թեկնածուի հույսը մարզային կուսակից ընկերներն են մնացել։ Քարոզարշավի առաջին իսկ օրվանից տեսնում ենք, թե ինչպես է Ավինյանի հետ բակից բակ քայլում Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի Ջրօգտագործողների ընկերության վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը, ով անցնում է մի քրեական վարույթով` մարդ ծեծելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր աղբյուրները փոխանցեցին, որ մի քանի օր է՝ նաեւ Մեղրիի ՔՊ-ականներն են «բուքսիր» եկել Ավինյանին՝ ՔՊ-ական քաղաքապետի պարտված թեկնածու, կարատեի մարզիչ Արարատ Թումանյանի գլխավորությամբ։

Ավինյանն էլ ժամանակին էր Մեղրի գնացել` Արարատին աջակցելու համար։ Երեկ Արարատ Թումանյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց մեր տեղեկությունը, մի քանի անգամ հարցը լսեց, բայց չպատասխանեց։ Կես ժամ անց զանգեց՝ հաստատեց իր մասնակցությունն Ավինյանի քարոզարշավին:

Ինչի՞ց դրդված եք Երեւան եկել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես մտահոգված եմ Հայաստանի Հանրապետությունում ամեն ընտրությունով։ 2018 թվականից պետության կողմից դրանք անց են կացնում,  պատշաճ վերահսկվում է՝ արդար, անաչառ, համայն հայության մայրաքաղաքի ավագանին ու ընտրությունը ինձ համար նույնպես անտարբեր չի։ Ես, ունենալով Երեւանում մեծ շրջապատ, բարեկամություն, իմ հորդորներն եմ անում, որ մարդիկ ճիշտ ընտրություն կատարեն աշխատունակ մարդու օգտին։ Ես մեկ անգամ չէ, որ մասնակցել եմ քարոզարշավին: Բացի այդ` քարոզարշավը միայն քայլելով չէ, այլ հորդորելով էլ է»։

Իսկ մտահոգություն չունե՞ք, որ Ձեր մասնակցությունը խերով չի լինի։

«Ես պառավական ասույթներով չեմ ապրում, ունեմ Աստված եւ սին պաշտություններով չեմ զբաղվում»։

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատին աշխատանք են խոստացել Մեղրիի մաքսակետում, դրա համար էլ ջանք է դնում ՔՊ-ի համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 05. 09․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով