Ռազմական,հասարակական գործիչ,Արցախյան պատերազմի ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը գրում է
Վաղը էրդողանը փաստացի պատասխան է պահանջելու իր կամակատարից, Արցախի նախագահի ընտրության վերաբերյալ։ Այս մասին նա այսօր արդեն հայտարարել է G20 գագաթնաժողովից հետո։
Դատելով այս հայտարարությունից, ադրբեջանի կողմից իրենց իսկ առաջարկած Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհի հրաժարումից և ԵՄ-ի դժգոհությունից, ակնհայտ է` արևմուտքը խիստ մտահոգված է, որ Արցախում ներքաղաքական իրավիճակը ծայրաստիճան չսրվեց և նախագահի ընտրությունը կայացավ։
Ինչ է սա նշանակում.
Մեր տեսանկյունից նշանակում է, որ Արցախը ճիշտ ճանապարհին է։
թուրք-ադրբեջանական տանդեմի և աջակիցների տեսանկյունից` ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես որ պլանավորված էր, քանի որ իրենց կամակատարն այլևս անզոր է և անպիտան։
Առաջիկա օրերին քաղաքական, տարածաշրջանային և ռազմական շրջադարձերը չեն բացառվում։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նմանատիպ նորություններ:
Արցախի նախագահի հրամանագիրը առոչինչ է նաև այն հիմքով, որ ընդունվել է բացահայտ սպառնալիքի ներքո. Գևոր...
Որևէ նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված հանրապետությունը․ Արտակ Բե...
2022 թվականի ապրիլին Հայաստանյան իշխանությունը սկսեց բաց տեքստով հայտարարել իր մտադրության` Արցախը հ...