Արմենը մեր բոլորի պայքարը շարունակում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից․ Աբրահամյան

 

Արդեն 3 ամիս է` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անազատության մեջ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այս ողջ ընթացքում Արմենը մեր բոլորի պայքարը շարունակում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից` դժվարությունների ու զրկանքների գնով, մերկացնելով այս իշխանության բոլոր հանցանքները:

Որքան էլ իշխանությունը փորձում է ցույց տալ, թե ինքը որևէ բանից չի վախենում և շարունակում է իր` մեր ժողովրդին ցավ ու տառապանք բերող քաղաքական կուրսը, մեկ է, սրանց խոսքից ու վարքագծից ակնհայտ է` շան պես վախեցած են:

Վախեցած են, որովհետև իրենց քայլերի հետևում մարդկային տառապանքներ են, վախեցած են, որովհետև իրենց գործողությունների հետևանքը սուգն ու մահն է, վախեցած են, որովհետև իրենք ամենից լավ գիտեն, թե ինչ են արել ու որտեղ են հայտնվելու իշխանափոխությունից հետո:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սրանց համար թշնամին սեփական ժողովուրդն է, ում նկատմամբ պատրաստ են վերջին ստորության, իսկ թուրքերի առաջ ծնկի գալով պատրաստ են ցանկացած զիջման` ինքնասիրության ու ազգային արժանապատվության հաշվին:

Ազատությու´ն Արմեն Աշոտյանին, Ազատությու´ն մեր բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով