Արմեն Փամբուխչյանի կնոջ ֆեյսբուքյան էջը «կոտրել» են. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախօրեին ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանի կնոջ՝ լրագրող Սոսե Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջում հայտնվել էր նման գրառում. «Ինձ մոտ ծանր քաղցկեղ է ախտորոշվել: Հաշվեհամարը կտամ անձնական նամակով: Անտարբեր մի եղեք»: Այս գրառումը անհանգստացրել էր մեծ թվով մարդկանց, որոնք փորձում են ճշտել, թե ինչով կարող են օգտակար լինել:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում Սոսե Բաղդասարյանի ֆեյսբուքյան օգտահաշիվը «կոտրել» են և նման գրառում արել, իսկ մեր գործընկերը որևէ առողջական խնդիր, բարեբախտաբար, չունի: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, նրա օգտահաշիվը մեկ անգամ էլ են «կոտրել». այն ժամանակ տեղադրել էին ադրբեջանական քարոզչական նյութեր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով