Արցախում մարդիկ, արդեն չգիտեմ էլ ոնց, «բոյ են տալիս». Աբրահամյան

 

Արցախի դեմ հայտարարված պատերազմը մտել է անչափ արյունալի փուլ: Մի կողմից Ադրբեջանը սեղմում է օղակը, մյուս կողմից` արցախցիները` ով ինչպես կարող է կռվում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«9-ամսյա բլոկադայի` սովի, վառելիքի և բոլոր տիպի մատակարարումների բացակայության պայմաններում` արդեն չգիտեմ ոնց` մարդիկ կռվում են:

Ադրբեջանը պատերազմ սկսելուց առաջ, շրջափակման միջոցով թուլացրեց ու նոր միայն հարձակվեց, որովհետև նույնիսկ այս անմխիթար պայմաններում մարդիկ «բոյ են տալիս»:

Իրադրությունը զուտ ծայրահեղ ծանր գնահատելով անհնար է հստակ նկարագրել այն վիճակը, որում այս պահին մեր հայրենակիցներն են»,-գրել է Աբրահամյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով