ԱՀ պատգամավորների ընտրությունն էլ է այս երկուսի միջ՝ վերականգնվող պետություն, թե՞ քաոս, Անկախություն, թե՞ ինտեգրացիա. Արցախ, թե՞ Ադրբեջան. քաղաքագետ

 

Արցախի Խորհրդարանն այսօր նոր նախագահ է ընտրելու։ Բոլոր հնարավորությունները կան, որպեսզի այդ ընտրություններն առաջին իսկ փուլով ավարտվեն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիէ-Շահնազարյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես լիահույս եմ, որ հենց այդպես էլ կլինի։ Դա է պահանջում Արցախի անվտանգությունը, դա է պահանջում այնտեղ բնակվող մեր հայրենակիցների կենսական շահը։

Հակառակ կողմում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերն են։ Ուրիշ ոչինչ։ ԱՀ պատգամավորների ընտրությունն էլ է այս երկուսի միջ՝ վերականգնվող պետություն, թե՞ քաոս։ Անկախություն, թե՞ ինտեգրացիա։ Արցախ, թե՞ Ադրբեջան։

Ես ուզում եմ, որ քվեարկության պահին պատգամավորները լավ հասկանան, թե պատմական ինչ մեծ պատասխանատվություն կա իրենց վրա դրված։ Ու Աստված ոչ արասցե, եթե առաջնորդվեն ոչ թե արցախահայության, այլ Ալիևի թելադրանքով։ Արցախն, իհարկե, այդ հարվածին էլ կդիմանա։ Բայց իրենք՝ երբեք…»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով