Ադրբեջանը պահանջել է իմ ժամանումը Բաքու. որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի. Դավիթ Բաբայան

 

Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար. որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ,

Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։

Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։

Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով