Ադրբեջանն իր հերթական ցեղասպանական գործողություններով «подставка» արեց նաև Ռուսաստանին.Զաքարյան

ՀՀ  ՊՆ  նախկին  փոխնախարար ,ՀՀԿ  ԳՄ  անդամ  Արտակ  Զաքարյանը  գրում է 
Ադրբեջանն իր հերթական ցեղասպանական գործողություններով «подставка» արեց նաև Ռուսաստանին: Ըստ պաշտոնական Բաքվի հայտարարության, ստացվում է, որ իբրև ՌԴ-ն նախապես տեղյակ է եղել և «լուռ համաձայնություն է տվել» իր խաղաղապահների պատասխանատվության գոտում ռազմական գործողությունների համար:
Այն ինչ տեղի է ունենում այս պահին Արցախում, ոչ միայն ՀՀ կապիտուլյանտ իշխանությունների դավադիր և տգետ քաղաքականության հետևանք է, այլ նաև ՌԴ` վերջին շրջանի անատամ քաղաքականության հետևանք:
Այս պահին, Ադրբեջանը փաստացի անուղակիորեն հարվածում է նաև Ռուսաստանին:
Կմարսե՞ն արդյոք ռուսները Ադրբեջանի այս հարվածը, թե ոչ, դեռ պարզ չէ:
Արցախի սահմաններում ռազմական գործողությունները շարունակվում են, իսկ պաշտոնական Երևանը լռում է:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով