Ադրբեջանն առ այս պահը հրաժարվում է կատարել ՌԴ միջնորդությամբ առաջարկի իր հատվածը` բացել «Լաչինի միջանցքը». Աբրահամյան

 

Ադրբեջանն առ այս պահը հրաժարվում է կատարել ՌԴ միջնորդությամբ ներկայացված առաջարկի` իրեն վերաբերող հատվածը` բացել «Լաչինի միջանցքը» և հնարավորություն տալ Կարմիր Խաչի միջազգային առաքելությանը, ռուս խաղաղապահներին և Արցախ առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարող մասնավոր ընկերություններին` մուտք գործել Արցախի Հանրապետություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նաեւ նշել է. «Թեպետ այս պահին էլ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ` ստանձնած պարտավորությունները կատարելու վերաբերյալ, սակայն զուգահեռ ադրբեջանական կողմից գործընթացը տորպեդահարող հայտարարություններ են հնչում, ինչը իրավիճակը հրում է փակուղի:

Ի դեպ, Ադրբեջանի գործողությունները հակասում են աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններից` իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ արած առաջարկներին, ինչը ենթադրում է, որ միջազգային դերակատարները պետք է ճնշումներն ուժեղացնեն Ադրբեջանի նկատմամբ:

Ստեղծված իրավիճակում տարբեր մայրաքաղաքների գործողությունները ցույց կտան, թե ով և ինչպես է հավատարիմ տարածարջանային խաղաղության ու կայունության վերաբերյալ իր հռչակած սկզբունքներին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով