Ադրբեջանի` այս պահին դրսևորած մոտեցումները նպատակ ունեն առավելագույնս ճնշումներ գործադրելու և հոգեբանական հարձակումներ իրականացնելու` առանց այդ էլ բոլոր առումներով խոցելի մեր հայրենակիցների վրա.Աբրահամյան

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը  Ֆեյսբուքյան էջում գրել է

Տարբեր հանգամանքներով պայմանավորված` Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է և երեկվանից դեպի ՀՀ մեկնած շատ արցախցիների հետ կապ չկա:
Շատերը տեղանքի, իսկ ոմանք` հեռախոսների լիցքավորման հետ կապված խնդիրներ ունեն, շատերն արդեն վառելիքի ու սննդի, իսկ հերթը չափից ավելի դանդաղ է շարժվում:
Ադրբեջանական անցակետի աշխատանքային ռեժիմն ու նրանց մոտեցումը հավելյալ ցավ ու տառապանք է փոխանցում մեր հայրենակիցներին:
Այս պահին միջնորդ երկրների խնդիրը պետք է դառնա` Ադրբեջանի վրա գոնե այդ մասով ճնշումներ գործադրելու և ճանապարհի թողունակությունը կտրուկ մեծացման հարցը:
Սա հատկապես վերաբերվում է ՌԴ-ին, ովքեր տեղում ներկայություն ունեն և ապահովման հետ կապված ֆունկցիաներ են ստանձնել:
Ադրբեջանի` այս պահին դրսևորած մոտեցումները նպատակ ունեն առավելագույնս ճնշումներ գործադրելու և հոգեբանական հարձակումներ իրականացնելու` առանց այդ էլ բոլոր առումներով խոցելի մեր հայրենակիցների վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով