Վերին Լարս անցակետն օգոստոսի 17-ից 26-ը կգործի սահմանափակ ռեժիմով

 

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՌԴ դաշնային մաքսային ծառայության տեղեկացմամբ՝ (https://customs.gov.ru/press/federal/document/434906) Վերին Լարսի անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ պայմանավորված՝ օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում, ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղևորատար, այնուհետև 8 բեռնատար երթևեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնավորապես, աշխատանքները կիրականացվեն բեռնատար և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկության գոտիներում, որոնք փուլային, ժամանակավորապես կհանվեն շահագործումից, ինչի արդյունքում աստիճանաբար կկրճատվի անցակետի թողունակությունը:

ՌԴ ԴՄԾ-ն քաղաքացիներին և բեռնափոխադրողներին զգուշացնում է Վերին Լարսի անցակետի թողունակության հնարավոր նվազման մասին և  խորհուրդ տալիս դիտարկել այլընտրանքային տրանսպորտային երթուղիները, ինչպես նաև հաշվի առնելով աշխատանքների իրականացումը՝ պլանավորել սահմանը հատելու ամսաթիվը և ժամը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով